Քրիստադելֆիանները

(Քրիստոսի եղբայրներն ու քույրերը)

Ծանոթացնել Աստվածաշնչի վրա հիմնված համայնքի հետ

Հեղինակ՝ Ռոբ Ջ. Հինդմն:

 

 

1. Առաջին դարին բնորոշ օրինակներ

 

Քրիստադելֆիանները փոքր կրոնական խմբավորում են, ովքեր փորձել են դարձի գալ վաղ ժամանակաշրջանի քրիստոնեական եկեղեցում՝ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում: Քրիստադելֆիաններ անվանումը գործածության մեջ է եղել մոտ 150 տարի: Այն առաջացել է հունարեն երկու բառերից և նշանակում է «Քրիստոսի քույրեր և եղբայրներ»:

 

    (Մաթեոս 23:8, Կողոսացիներ 1:2, Հրեաներ 2:11)

 

Մենք գործում ենք աշխարհի ավելի քան 120 երկրներում և ունենք Քրիստադելֆիանների մեծ խմբեր Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Ասիայում և Աֆրիկայում: Վաղ ժամանակաշրջանի քրիստոնյաների պես մենք հանդիպում ենք տներում, վարձված տներում և, որոշ դեպքերում էլ, մեր սեփական սրահներում:

 

    (Գործք՝ 1:13–14, 2:46–47, 18:7, 19:9, 28:30)

 

Մենք աշխարհիկ համայնք ենք,որը ձևավորվել է քրիստոնեության առաջին դարում: Յուրաքանչյուր  ծխական համայնք կոչվում է  «ecclesia» (հոգևոր) (Հունարենում Նոր Կտակարան բառն է, որն օգտագործվում է եկեղեցի իմաստով): Մենք վճարվող հոգևորական կամ եկեղեցին ղեկավարող անձնակազմ չունենք: Յուրաքանչյուր ծխական համայնքի անդամներ համարվում են «քույր» կամ «եղբայր» և բոլորը ներգրավված են մեր գործողությունները կազմակերպելու մեջ: Բոլոր անդամներն իրենց ժամանակն ու էներգիան կամավոր կերպով նվիրաբերում են հանուն Աստծո: Հզոր հավատքը մեզ համախմբում է մեր եղբայրության շուրջ:

 

    (Հռովմեացիներ 12:4-8, 1 Կորնթացիներ 12:4-27, Գաղատացիներ 3:28)

 

 

Մենք Աստվածաշունչն ընդունում ենք որպես մեր միակ ուղեցույցը և հավատում ենք, որ այն Աստծո խոսքի ներշնչանքն է: Անդամակցությունը բաց է այն մարդկանց համար, ովքեր պատկանում են նմանատիպ հավատքի, մկրտվելուց հետո (լիովին ընկղմված ջրի մեջ):

 

 

 

2. Հակիրճ պատմություն

 

Շատ հավատացյալներ մինչ  առաքյալները դավանել են նույն հավատքին, ինչ որ Քրիստադելֆիանները. Եղել են անհամար անկախ համայնքներ ամբողջ աշխարհում, ովքեր շատ արագ ուսումնասիրել են  Աստվածաշունչը և ընդունել նրա պարզ ուսմունքները:

 

Քրիստադելֆիանների հավատալիքների ու փորձերի հետքերը սկսում են Նոր Կտակարանից մինչև 1-ին և 2-րդ  դարի ամենավաղ քրիստոնյաներից, այնպիսի փաստաթղթերում, ինչպիսք են Կլեմենտի Նամակը, Դիդաչը և Առաքյալների համոզմունքը:

 

 16-րդ դարի Ռեֆորմացիայի արդյունքում Եվրոպայում կրոնական ազատության մուտքով միևնույն հավատալիքները և փորձերը նորից ի հայտ եկան Աստվածաշնչին կողմնակից խմբերում, ինչպիսիք են շվեյցարական  անաբապտիստները և լեհական սոսինիանները: Վաղ շրջանի անգլիական բապտիստները նման համոզմունքների հետևորդներ էին ( թեև ներկայումս բապտիստները նման համոզմունքների չեն հետևում): 18-րդ դարի Լուսավորության շրջանի շատ առաջնորդ անձիք, ինչպիսիք են Իսահակա Նյուտոնը և Վիլիամ Վիստոնը նման համոզմունքների հետևորդներ էին:

 

Քրիստադեֆիանների ժամանակակից շարժումն սկիզբ է առել 1830- ականներից՝ Ամերիկայի և Անգլիայի համար վերածննդի և վերափոխման մի ժամանակաշրջանում: Ամերիկայում, մի բժիշկ՝  Ջոն Թոմաս անունով, հրատարակեց «Herald of the Kingdom» աշխատությունը, որը մանրամասնորեն նկարագրում էր Աստվածաշունչը՝ ուսուցանելով  հարությունը և Աստծո Թագավորությունը: Բրիտանիաում Ռոբերտ Ռոբերտ անունով մի լրագրող նույն գործը ստանձնեց իր «Ambassador of the Coming Age» աշխատությունում: Թոմասը և Ռոբերտսը չպնդեցին որևէ տեսլական կամ անձնական հայտնություն. նրանք միայն փորձեցին լինել Աստվածաշնչի ազնիվ սերտողները:

 

Երբ 1861թ. սկսվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, այն քրիստոնեական խմբերին, որոնք չէին կռվում, խնդրեցին գրանցվել Միասնական կառավարության հետ: Սեմ Քոֆմանը և այլ եղբայրներ Իլլինոյսում իրենք իրենց գրանցեցին որպես «Քրիստոսի եղբայրներ, կամ մեկ բառով Քրիստադելֆիաններ»: Այս անվանումը շուտով ընդունվեց նմանատիպ մտածելակերպ ունեցող շատ հավատացյալների խմբերի կողմից Ամերիկայում և Բրիտանիայում:  Այդ ժամանակից ի վեր Քրիստադելֆիանների անկախ խմբեր են ստեղծվել ամբողջ աշխարհով մեկ:

 

3. Մեր համոզմունքները

 

Աստվածաշունչը

 

Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը մարդկությանն ուղղված Աստծո միակ բացահայտված խոսքն է, որը մարդկանց հավատքի է բերում Աստծո և իր Որդու հանդեպ: Աստվածաշունչը մեր միակ հիմքն է, և այն պետք է կարդացվի աղոթքով լի, և յուրաքանչուր առիթի դեպքում այն խնամքի պիտի արժանանա:

 

    (2 Թովմաս 3:16-17, 1 Պետրոս 1:10-12, 2 Պետրոս 1:20-21, Գործք 17:11, Եփեսացիներ 2:20, Հռովմեացիներ 16:26)

 

 

Աստված

Գոյություն ունի մեկ հավերժական, անմահ Աստված: Հիսուս Քրիստոսը նրա միակ որդին է, և Սուրբ Հոգին նրա ուժն է:

 

    (Երկրորդ Օրինաց 6:4, Ղուկաս 1:35, Գործք 1:8, 1 Կորնթացիներ 8:6, 1 Տիմոթէոս 1.17, 2:5, 6:16)

 

Մարդ

Մարդը մահկանացու է և մեղավոր է Աստծո առաջ: Մեղքի պատիժը մահն է՝ կյանքի ավարտը:

 

    (Երեմիա 17:9, Մարկոս 7:21-23, Հռովմայեցիներ 3:23, Հովհաննես 1:13-15, Հռովմեացիներ 6:23, Մեկնություններ 9:5,10, Սաղմոս 115:17, 146:4)

 

Հույս

Մահից հետո կյանքի միակ հույսը հարությունն է և հավերժական կյանքը Աստծո Արքայությունում :

 

    (Սաղմոսներ 49:12–20, Պողոս 11:25–26, Գործք 24:15, Հռովմեացիներ 8:22–39, 1 Կորնթագցիներ 15:12, Հայտնություն 5:10, 20:4)

 

Խոստումները

 

Ավետարանն անբաժանելի է այն խոստումներից, որ Աստված տվեց Աբրահամին և Դավթին՝ Հին Կտակարանի ժամանակներում: Այս խոստումներն ամփոփված են Հիսուս Քրիստոսի մեջ:

 

    (Գործք 13:32, Ծննդոց 13:14-17, 22:15-18: 2 Սամուել 7:12,16, Ղուկաս 1:31-33, Գաղատացիներ 3:6-9,16,26-29)

 

 

 

 

Քրիստոս

 

Իր  սիրով Աստված աշխարհ ուղարկեց իր որդուն՝ Հիսուսին՝ փրկելու մարդկանց իրենց մեղքերից: Նրանք, ովքեր պիտի հավատան նրան, չեն մահանա, այլ կունենան հավերժական կյանք:

 

    (Մաթեոս 1:20–21, 3:17, Ղուկաս 1:35, Պողոս 3:16)

 

Քրիստոսի զոհաբերությունը

 

Հիսուսն անմեղ էր: Նա մահացավ՝ ցույց տալու Աստծո իրավացիությունը և փրկելու նրանց, ովքեր ստանում են այս զոհաբերությունը հավատքով: Աստված նրան մահից վեր հանեց, նրան հարություն պարգևեց, նրան տվեց ամեն երկնքի և երկրի իշխանությունը և նրան դարձրեց միջնորդ՝ Աստծո և մարդու միջև:

 

    (Հռովմայեցիներ 3:21-26, Եփեսացիներ 1:19-23, 1 Տիմոթեոս 2:5-6, Եբրայեցիներ 4:14-16)

 

Հիսուսի վերադարձը

 

Հիսուսի գալուստը երկիր մոտ է : Այնժամ նա շատ մահացածների պիտի բարձրացնի, դատի նրանց ողջերի հետ և Աստծո թագավորությունում հավերժ կյանք պիտի պարգևի հատաք ունեցողներին:

 

    (Դանիել 12:2, Մատթեոս 25:31-34, Ղուկաս 21:20-32, Պողոս 5:28-29, Գործք 1.11, 2 Տիմոթեոս 4:1, Հայտնություն 22:12)

 

Աստծո Արքայությունը

 

Աստծո Թագավորությունը կհաստատվի երկրի վրա: Հիսուսը Երուսաղեմի թագավորը կլինի. նրա իշխանությունը կտարածվի ողջ աշխարհի վրա և նրա կառավարումը հավերժական արդարություն և խաղաղություն կբերի:

 

    (Սաղմոս 72, Եսայիա 2:2-4, 9:6-7, 11:1-9, 61:1-11, Երեմիա 3:17, Դանիէլ 2:44, 7:14,27, Գործք 3:21)

 

Փրկության ճանապարհը

 

Աստծո թագավորություն մտնելու ճանապարհը հավատքն է: Այն ներառում է հավատք Աստվածաշնչին և հնազանդում նրա պահանջներին, որ տղամարդիկ և կանայք  խոստովանեն իրենց մեղքերը, զղջան, մկրտվեն և հավատքով հետևեն Հիսուսին:

 

    (Մատթեոս 16:24-27, Մարկոս 16:16, Հովհաննես 3:3-5, Գործք 2:37-38, 4:12, 2 Տիմոթեոս 3:15, Եբրայեցիներ 11:6)

 

 

4. Մի քանի կարևոր տարբերություններ

 

Մեզ հաճախ են հարցնում. «Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս քրիստոնեական խմբերից»:Բացի մեզ բնորոշ կազմակերպչական ձևից ( առանց հոգևորական կամ հիերարխիա),մեր դոկտրինաներից մի քանիսը միանգամայն տարբեր են շատ եկեղեցիներից:

 

Մենք չենք ընդունում Երրորդության դոկտրիան, որն առաջացավ Հիսուսի մահից և հարությունից հետո՝ եկեղեցում եղած բանավեճից հետո (Նիցցայի խորհուրդ, մ.թ. 325): Աստվածաշունչն ուսուցանում է, որ Հիսուսը Աստծո որդին է , բայց որևէ մեկ տեղ չի խոսվում նրա մասին որպես երկնքում «նախապես գոյություն ունեցող» որպես «Աստվաորդի»: Երրորդությունը նվաստացնում է Քրիստոսի գործը՝ սահմանափակելով նրա պայքարը մեղքի և իր մահվան իրականության դեմ: Որ, եթե նա Աստված լիներ, նա չէր կարող գայթակղվել, ոչ էլ կարող էր մահանալ:

 

    (1 Տիմոթեոս 2:5, 6:16, 1 Կորնթացիներ 11:3, Եբրայեցիներ 5:8, Հովհաննես 1.13)

 

Մենք նաև չենք ընդունում «անմահ հոգու» մասին այն հայտնի միտքը, որ հոգին մահվան ժամանակ երկինք է բարձրանում: Աստվածաշունչն ուսուցանում է, որ հավերժական կյանքի միակ հույսը հարությունն է, որ երբ Հիսուսը վերադառնա, և նրա հետ վերադառնա հավերժական կյանքը Աստծո թագավորությունում:

 

    (Հովհաննես 3:13, Գործք 2:34, 1 Թեսաղոնիկեցիներ 4.16)

 

Մենք հավատում ենք, որ մկրտությունը կարևոր է, այն բանից հետո, երբ մարդը հավատում  և ընդունում է Ավետարանը: Մանուկների վրա ջուր շաղ տալը մկրտություն չէ:

    (Հովհաննես 3:5, Կողոսացիներ 2:12, 1 Պետրոս 3:21)

 

Մենք նաև հավատում ենք, որ Աստվածաշունչը  «սատանա» բառը օգտագործում է մեղսագործ մարդկային բնության համար, և այսպիսով մենք չենք ընդունում գերբնական գայթակղիչ ուժի դոկտրինան:

 

    (Եսայիա 45:7, Մարկոս 8:33, Հովհաննես 6:70, Եբրայեցիներ 1:14)

 

 

 

5. Մեր ապրելակերպը

 

Աստվածաշունչ՝ կյանքի  ուղեցույց գիրք

Աստվածաշունչը մեր կյանքին արդյունավետ ուղղություն է տալիս: Քրիստադելֆիանների մեջ լայնորեն տարածված է ամեն օր Աստվածաշունչ կարդալը՝ օգտագործելով կարդալու մի այնպիսի ձև, որը հնարավորություն է տալիս մեզ կանոնավոր կերպով,  տարին մեկ անգամ կարդալ Հին Կտակարանը և երկու անգամ՝ Նոր կտակարանը: Շատերը նույնիսկ ավելի շատ են կարդում:

 

    (Հռովմեացիներ 15:4, 1 Թեսաղոնիկեցիներ 2:13, Հովհաննես 1.22: 2 Տիմոթեոս 2:15)

 

Աղոթք

 

Հետևելով Նոր Կտակարանի օրինակին և Քրիստոսի ցուցումներին, մենք աղոթում ենք առ Աստված, մեր հորը, ով երկնքում է՝ իր որդի Հիսուսի անունով: Հիսուսը մեր աղոթքի պաշտպանն է, ով գիտի մեր թուլությունները: Աղոթքը մեր կյանքի կարևոր մեկ մասն է՝ թե՛ անհատապես և թե՛ մեր հանդիպումների ընթացքում:

 

    (Հովհաննես 15:16, 16:26, Հռովմայեցիներ 8:26,34, Եբրայեցիներ 4:15; 1 Հովհաննես 2:1)

 

Աշխատանք

 

Հետևելով Պողո Առաքյալի ուսուցմանը և օրինակին, բոլոր Քրիստադելֆիանները նպատակ ունեն օժանդակել իրենց և իրենց ընտանիքներին՝ ազնիվ աշխատանքով: Որոշակի մասնագիտություններից խուսափում են (քաղաքականություն, զինվորական, ոստիկանական, քրեական օրենք):

    (Տիմոթեոս 5:8, 2 Թեսաղոնիկեցիներ 3:6-12)

 

Ընտանեկանք կյանք

 

Ամուսնու և կնոջ միջև հարաբերությունը զուգահեռ է Քրիստոսի և եկեղեցու միջև հարաբերությանը:Հետևաբար ամուսնությանը պետք է վերաբերվել որպես չափազանց մեծ սրբության: Երեխաները մեծանում են Աստծո մասին գիտելիք ստանալով, հաճախում են Կիրակնօրյա դպրոց և ամեն օր ծնողների հետ Աստվածաշունչ են կարդում: Ծերերի մասին հոգ են տանում և՛ նրանց ընտանիքները և՛ եղբայրությունը:

 

    (Եփեսացիներ 5:22-33, 6:4; 1 Տիմոթեոս 5:4)

 

Նվիրելը

 

Քրիստադելֆիանները և՛ անհատապես և՛ խմբերում, ներգրավված են բարեգործական և նվիրաբերական աշխատանքներում:Օրինակ՝ մենք ունեն մի քանի ծերանոցներ և հանրակացարաններ՝ նախատեսված ծերերի համար:

 

    (Գաղատացիներ 6:10, Ջեյմս 1.27, 2:15-16, Մատթեոս 6:1-4, Ջոն 6:26)

 

Մենք տասանորդ չենք պահանջում ( մեր եկամտի 10%-ի նվիրաբերումն է եկեղեցուն), որովհետև Հին Կտակարանում տասանորդները պետք է տրվեին քահանայության (Լեվիական) համար, որն այժմ վերացել է: Նոր Կտակարանը ուսուցանում է, որ նվիրաբերելիս  պետք է լինել առատաձեռն, բայց այն չի մասնավորեցնում որևէ գումարի չափ:

 

    (Համարները 18:24, Եբրայեցիներ 7:1-28, 2 Կորնթացիներ 9:7, 1 Տիմոթեոս 6:18)

 

Հավատք  և կարճ աղոթք՝ ճաշից առաջ

Մենք փորձում ենք լիովին հույսներս Աստծո վրա դնել և զարգացնել այն հավատքը, որն առկա է աղոթքի և բարի գործերի մեջ: Միևնույն ժամանակ, սակայն, մենք ընդունում ենք, որ փրկությունը աղոթքի մեջ է :

   (Եփեսացիներ 2.8)

Աստծո օգնությամբ, մենք ձգտում ենք գոհացնել և հնազանդվել նրան ամեն օր, փորձում ենք նմանվել Քրիստոսին, ով հավատարմորեն հնազանդվեց իր Հորը: Այդ իսկ պատճառով ձգտում ենք  ոգևորված լինել աշխատանքում, հավատարիմ ամուսնության մեջ, մեծահոգի՝ տալու մեջ, նվիրված՝ քարոզին  և երջանիկ՝ մեր Աստծո համար:

6. Մեր Ընկերակցությունը, պաշտամունքը և վկայություն
 

Հանդիպումներ

Շաբաթը մեկ անգամ  հանդիպում ենք՝  Աստծուն երկրպագելու, և հիշում ենք նրա Որդի Հիսուսի զոհաբերությունը՝ կտրելով հացը և խմելով գինին: Բոլոր մկրտված անդամները վերցնում են հաց և գինի:

     (1
Կորնթացիներ 11:23-26, 12:13, Մատթեոս 26:26-30)

 

 

Բացի հացից և գինուց, այս աղոթքները բաղկացած են այլ աղոթքներից, աստվածաշնչից երկու կամ երեք բաժինների ընթերցանությունից, շարականներից և երգերից և «քարոզից» (խրախուսման խոսք)՝ հիմնված Աստվածաշնչի վրա: Ամեն շաբաթ տարբեր եղբայրներ են անցկացնում հանդիպումները:

 

   ( Եփեսացիներ 5:19, 1 Տիմոթեոս 4:13, Եբրայեցներ 3:13)


Այս հանդիպմանը մասնակցելը մեր կրոնական կյանքի ուշադրության կենտրոնում է: Շատ երկրներում այս հադիպումը կազմակերպվում է կիրակի օրը, թեև այն կարող է լինել նաև այլ օր (օրինակ Նեպալում՝ շաբաթ օրը, Բանգլադեշում՝ ուրբաթ), որտեղ կիրակին հանգստյան օր չէ: Երեխաները Աստվածաշնչի մասին գիտելիք են ստանում կիրակնօրյա դպրոցում և տանը:

 

    (Գործք 2:42, 20:7, 1 Կորնթացիներ 16:2)

 

Շատ տեղական խմբեր ունենում են Աստվածաշնչի ընթերցանության մեկ կամ ավելի երեկոյան դասընթացներ, ինչպես նաև Երիտասարդական խմբերի գործունեություն:

 

Աստվածաշնչյան դպրոցներ

 


Քրիստադելֆիանները  չունեն աստվածաբանական դպրոցներ կամ ճեմարաններ, բացի Աստվածաշնչյան դպրոցներից, որոնք գոյություն ունեն  բոլոր անդամների համար: Ամեն տարի բազմաթիվ Քրիստադելֆիաններ  մեկ շաբաթ կամ շաբաթվա վերջում մի քանի հանգստյան օրեր անցկացնում են Աստվածաշնչյան դպրոցում կամ Աստվածաշնչի ուսումնասիրության ճամբարներում, որոնք ռեսուրսների հետ միասին վարձակալվում են քոլեջներից կամ այլ եկեղեցիներից: Նմանատիպ  դպրոցներում սովորաբար պետք է լինեն երկու կամ երեք բանախոսներ, ովքեր կխոսեն  Աստվածաշնչի տարբեր թեմաների շուրջ:

Կազմակերպութուն

Յուրաքանչյուր «ծխական համայնք» (ecclesia)ինքնակառավարվող է: Չկա ոչ ազգային կամ միջազգային «ղեկավարություն» կամ «կենտրոնական գրասենյակ»: Բայց Քրիստադելֆիանները կիսում են մի Ընկերակցություն ողջ աշխարհում, որն  հիմնված է միասնական հավատքի վրա: Այս կերպ ժողովների միջև հարաբերություններն ավելի շատ նման են մի ընտանիքի, քան այն արվում է շատ ավանդական եկեղեցիներում: Սա է Նոր Կտակարանի մոդելը:

    (
Եփեսացիներ 3:15, 4:1-6, 1 Հովհաննես 1:6-7)


 

 Բուն Երուսաղեմի եկեղեցին ուներ տասներկու երեցներ, ովքեր պատասխանատու էին «բառի նախարարության» համար (քարոզելու և ուսուցանելու համար), իսկ յոթ սարկավագները պատասխանատու էին «սեղանների նախարարության» համար(բարօրության): Նույն կերպ Էփեսուսի եկեղեցին ուներ մի քանի վերահսկիչներ  (բառի բուն իմաստով «եպիսկոպոսներ»), որը նշանակում է ավագանի: Մենք օգտագործում ենք նույն մոդելը՝ մի խումբ եղբայրներով՝  յուրաքանչյուր ծխական համայնքի համար, ովքեր պատասխանատու են ծխական համայնքի կառավարման համար:Մենք չունենք վճարովի հոգևոր հովիվներ:

    (
Մաթեոս 23:8–11, Գործք 1:23–26, 6:1–6, 20:28)

 

Քարոզ

Յուրաքանչյուր ծխական համայնք  փորձում է քարոզել Թագավորության բարի լուրը և Հիսուս Քրիստոսի անունով ուսուցանել  իր տեղական համայնքում:
     (
Գործք 8:12, 28:31, 2 Տիմոթէոս 4.2)


Որոշ անդամներ ճանապարհորդում են օտար երկրներ՝ քարոզելու և աջակցելու տեղի եղբայրներին և քույրերին: Այս կամավորները չեն վճարվում:

     (
Գործք 20:33-34, 1 Թեսաղոնիկեցիներ 2:9):


Քրիստադելֆիանները անցկացնում են Աստվածաշնչին նվիրված  սեմինարների շարք, ինչպես նաև Աստվածաշնչյան ճամբարներ շատ երկրներում և տարածում են անվճար աստվածաշնչյան գրականություն և ամսագրեր: Ինչպես Պողոսը, մենք նպատակ ունենք «անվճար քարոզել Ավետարանը»:

     (1
Կորնթացիներ 9:18)


Հրավեր

Քրիստադելֆիանների համայնքը  միմյանց հետ շատ սերտորեն կապված համայնք է, ովքեր աշխատում են ծառայել  Աստծուն, այն բոլոր ձևերով, որով կարող ենք:
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկությունների ստանալ, այցելե՛ք հետևյալ ինտերնետային էջը՝


կամ գրեք՝

 

Michael Ashton, The Christadelphian, 404 Shaftmoor Lane, Birmingham B28 8SZ, England.